Ոստիկանության Մուշի բաժին է դիմել 20-ամյա մի աղջիկ եւ հաղորդում տվել, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իր նախկին ընկերը` 25-ամյա Ալբերտ Խ.-ն, Գյումրիի Պարույր Սեւակի փողոցի թիվ 8 շենքի մոտ ձեռքով հարվածել է իր դեմքին եւ վերցնելով ձեռքից բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 7-ին, ժամը 21.50-ին, Ալբերտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:





























