Երեւան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին, ավտովթար է տեղի ունեցել: 27-ամյա Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142» միկրոավտոբուսը կայանելով՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ եւ ուղեւորներ՝ 39-ամյա Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 10-ամյա Արամ Բ.-ն եւ 58-ամյա Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից եւ ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: