Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին, սեպտեմբերի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորներ` 21-ամյա Ռուբեն Բաղյանը եւ 19-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը տեղում մահացել են, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























