Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 37 դեպքից բացահայտվել է 32-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, գողության 25 դեպքից` 11-ը, իսկ ավազակային հարձակման` 1 եւ խարդախության 34 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 2 եւ խարդախության 3 դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 38 ավտովթար. 9 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























