Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 34-ամյա Վիտալի Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով, այն է` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը:





























