ՀՀԿ վերնախավը չի խրախուսում, որ պաշտոնյաները վիրավորեն ժողովրդին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀԿ վերնախավը խրախուսում է, որ պաշտոնյաները վիրավորեն ժողովրդին։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ պետք է անել, երբ ԱԱԾ ղեկավարը ցուցարարին անվանում է «ոչխար», Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա ընդունելի բան է։ Համենայն դեպս, թե ՀՀԿ-ի համար, թե պետության ղեկավարության համար դա անընդունելի է։ Ամեն դեպքում, ես այդտեղ չեմ եղել, չեմ կարող ասել։ Վստահ չեմ, որ այդպես է եղել»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը սեպտեմբերի 5-ին, կառավարության դիմաց ցուցարարներից մեկին անվանել էր «ոչխար»: