«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 9-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411 դրամ: Սեպտեմբերի 6-ի նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0,43,%-ով կամ 1,79 դրամով;

Բորսայում այսօր վաճառվել է 800 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը 409-410 դրամ է, վաճառքինը՝412-413 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր որոշ տատանումներից հետո կայունացել է 1,3178 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,3243 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: