Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ այդքան կոպիտ ձեւով մյուս անգամ։  Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ ԱԱԾ պետը ակտիվիստներին անվանել է «էշ» եւ «ոչխար»։

«Ես չեմ լսել, բայց եթե նման բան արել է, ապա դա դատապարտելի է»,- ասաց Լյովա Խաչատրյանը։

Հարցին, թե կպահանջի՞ ԱԱԾ-ի պետի հրաժարականը, պատգամավորը պատասխանեց. «Դե ամեն ինչի համար հրաժարական չեն պահանջում։ Կարծում եմ, որ շատ ավելի վատ բաներ են կատարվում, որոնց դեպքում հրաժարական չեն պահանջել։ Պետք է դասակարգել, թե որի դեպքում կարելի է հրաժարական պահանջել։ Հա հիմա մարդ մի արտահայտություն անի, դրա համար հրաժարականը պահանջե՞ն, երբ որ մեկը մեշոկներով փողեր ա էստից էնտեղ տանում»։