Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովում վճռել են չձգձգել քաղաքապետի պաշտոնում վերընտրված Սերգեյ Սոբյանինի երդման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 10-ին քաղաքի ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է ընտրությունների արդյունքները:
Սեպտեմբերի 9-ի երեկոյան Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովում առաջին փուլից դժգոհողների բողոքներն ընդունելու պատրաստակամություն էին հայտնել, իսկ առավոտյան հաստատել էին արդյունքները: Սրա վերաբերյալ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում նշել էր, որ ՄՔԸՀ-ի որոշումը ընդդիմության՝ ձայների վերահաշվարկի պահանջի արձագանքն է, հայտնել է rbc-ն:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը ստացել էր 51,37% ձայն: Նրա հիմնական մրցակից Ալեքսեյ Նավալնին ստացել էր ձայների 27,24%-ը: Երրորդ տեղում է կոմունիստ Իվան Մելնիկովը՝ 10,69%-ով: Մնացած երեք թեկնածուները միասին չեն կարողացել ստանալ 10 տոկոս:





























