Վրաստանում հասարակական կազմակերպությունները պետության կողմից ավելի ընդունված են, քան Հայաստանում: Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանությունների եւ Հայաստանում ու Վրաստանում քաղաքացիական հասարակության երկխոսությանը:
Փորձագետի համոզմամբ՝ Վրաստանում մի փոքր այլ բնույթի ակտիվություն է նկատվում: «Եթե մեզ մոտ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը տարբերվում է հիմնականում էկո-ակտիվությամբ, ապա Վրաստանում այն կրոնական ակտիվություն է ցուցաբերում: Երկու երկրների քաղաքացիական հասարակությունները նման են, սակայն վրացական կազմակերպությունների հնարավորությունները շատ ավելի լայն են: Ի տարբերություն Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, Վրաստանում մի փոքր այլ խնդիրներ կան»,-ընդգծել է Ջոննի Մելիքյանը: Նա նաեւ հավելել է, որ վրացկան ՀԿ-ները ավելի ազատ են, սակայն դա չի նշանակում, որ նրանք ավելի ժողովրդավարական են: «Խնդիր էր դրված լավ հարաբերություններ հաստատել ԵՄ հետ եւ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել: Այս պարագայում Վրաստանում արվել է ամեն բան, որպեսզի ընդամենը ինչ-որ բարեփոխումներ ներկայացվեն»,-ընդգծել է փորձագետը:





























