Մինչ հիմա ՀՀ Ազգային Ժողովը չի ստացել գազի գնի թանկացման պայմանագիրը, ինչպես նաեւ գազի գնի սուբսիդավորման մասին տեղեկատվություն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով Մաքսային միություն մտնելու մասին ՀՀ եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հայտարարությանը՝ Ա. Մանուկյանն ասաց, որ սկզբունքների շուրջ անգամ փակ լսումներ չկազմակերպվեցին: Նրա կարծիքով՝ Մաքսային միությանն անդամագրվելու Հայասդտանի որոշումը լարվածություն է առաջացրել Եվրամիության հետ հարաբերություններում, Հայաստանը կորցրել է կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ վարկը:

Ա. Մանուկյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի վրա հսկողությունը, օտարվել է հասարակությունից ու առաջնորդվում է օտարների կողմից պարտադրված որոշումներով;

«Անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական-հասարակական ուժերի միավորումը ոչ օրինական իշխանության հեռացման ու ազգային շահերը արտահայտող իշխանության ձեւավորման նպատակի շուրջ»,- եզրակացրեց Ա. Մանուկյանը: