Սեպտեմբերի 10-ին «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնությունը Բաղրամյան 26 հասցեից «Հարգելու Հայաստանի ինքնիշանությունը»» խորագրով երթ է կազմակերպում դեպի ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչություն։

«Սերժ Սարգսյանը չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ շահերը։ Ինչքան շուտ հասկանա ուհրաժարական տա, այնքան լավ։ Մարդը սեպտեմբերի 3-ին իր արածով ապացուցեց, որ ընդունակ է բաների, որոնք չէինք էլ կարող սպասել իշխանությունը զավթած որեւէ մեկից։ Ես կարծում եմ, որ իր արածը լրջագույն սպառնալիք է ՀՀ անկախությանը։ Եվ ինչքան շուտ սա հասարակությունը ըմբռնի ու հրաժարական պահանջի, այնքան լավ»,- լրագրողներին ասել է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

Այս պահին նախագահականի առջեւ մոտ 50 քաղաքացիական ակտիվիստ է հավաքվել։ Երթը կմեկնարկի 17։30-ին։ Բաղրամյան 26-ում նաեւ մեծ թվով ոստիկաններ կան։