Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը թղթակցի հետ հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշենք, որ նախաքննական մարմինն էր դատարանին նման միջնորդություն ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը սեպտեմբերի 7-ին, ձերբակալվել է:
Դրանից առաջ՝ սեպտեմբերի 4-ին, Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանն էր ձերբակալվել է: Դատական կարգադրիչների ծառայության մեկ այլ պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները:





























