Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանը կայացրել է Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինի դատավճիռը, ըստ որի նա 10 տարի ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում՝ Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ ծրագրելու համար:

Մեղմ դատավճիռը կապված է նրա հետ, որ Պյանզինը խոստովանել է իր մեղքը եւ համագործակցության մասին մինչդատական համաձայնագիր է կնքել: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:

Պյանզինին մեղադրում են պետական պաշտոնյայի վրա հարձակում նախապատրաստելու, զենք եւ զինամթերք պատրաստելու եւ պահելու մեջ: Նա իր ծրագիրը մտադիր էր կյանքի կոչել երկու չեչենների հետ: