Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 7-րդ զանգվածի թիվ 37 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 40-ամյա Գուրգեն Թ.-ին եւ 43-ամյա Էդիկ Չ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել է 5 մլ-անոց դատարկ  ներարկիչ` յուրահատուկ հոտով, ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի հետեւի հատվածի  դարակից՝ 3 մլ-անոց մեկ այլ ներարկիչ` յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Նույն տեղից հայտնաբերվել է նաեւ  «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող դեղահաբ:

Ոստիկանները նույն օրը գիշերը, ժամը 01.30-ին, ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով Ն. Ստեփանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված  Արման Հ.-ին:

Գուրգեն Թ.-ն,  Էդիկ Չ.-ն  եւ Արման Հ.-ն ձերբակալված են:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: