Հայաստանն ու Ռուսաստանն արդեն պայմանավորվել են գազի գնի սուբսիդավբորման շուրջ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացի շրջանակներում:

Ա. Մովսիսյանն ասաց, որ շուտով գազի մատակարաման վերաբերյալ պայմանագիր կկնքվի:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Ռուսաստանը հայաստանին գազ մատակարարում է 1000 խմ-ն 270 դոլարով, սակայն ներքին շուկայում այն իրացվում է 189 դոլարի հաշվարկով: Այդ տարբերությոնը սուբսիդավորելու համար Հայաստանին տարեկան հարկավոր է մոտ 150 մլն դոլար: