Ալավերդի-Ախթալա ճանապարհի 7-րդ կմ-ին, սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, իրար են բախվել «Միթսուբիշի Լ-200» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 3 ուղեւորները եւ «Միցուբիշի Լ-200»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: