Երեւանի Մյասնիկյան պողոտայում, սեպտեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























