Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 03.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Գալինա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 9-ից հետախուզվում էր Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքի ինտերպոլի ԱԿԲ կողմից խարդախության մեղադրանքով:





























