Վաղարշապատի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության օպերատիվ տվյալներն իրացնելիս, Զվարթնոց թաղամասի 8 շենքերից մեկից բերման են ենթարկել 24-ամյա Արմինե Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 23-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:





























