Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունիբաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, սեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, Ա. Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Գոռ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























