Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, Մուրացանի փողոցի թիվ 142 տան մոտից բերման են ենթարկել 26-ամյա Գարուշ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: