Երեւանի Մյասնիկյան պողոտայում, սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, թիվ 56 երթուղու «ԳԱԶել» միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 5 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: