Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, գողության 30 դեպքից` 16-ը,խարդախության 18 դեպքից` 17-ը, իսկ կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 եւ գողության 7 դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: