Օտարերկրյա ֆինանսական ընկերություններից մեկն արդեն պատրաստ է Լեռնային Ղարաբաղում մասնավոր կենսաթոշակային հիմնադրամ բացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Դեռ վաղ է խոսել, թե դա ինչ ընկերություն է, բայց ոչ հեռու ապագայում մենք կհայտնենք այդ մասին»,-հավելել է ԿԲ ղեկավարը:

Նշենք, որ Հայաստանի մասնավոր կենսաթոշակային  հիմնադրամներին օտարերկրյա մասնակցությունը պարտադիր է: ԿԲ կանոնակարգի համաձայն, կենսաթոշակային հիմնադրամի կառավարող ընկերությունը պետք է ունենա առնվազն մեկ միջազգային բաժնետեր: Միաժամանակ, այդ ընկերության բաժնետոմսերի փաթեթը պետք է 50 տոկոսից ավելի լինի:

Հայաստանի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ կմտնի 2014-ի հունվարի 1-ից: