Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը` սեպտեմբերի 11-ին, կկայանա գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ նիստին քննարկվելու են ընթացիկ հարցեր` ներքաղաքական, կուսակցական եւ այլն, օրակարգը կձեւավորվի տեղում:





























