Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի ձորում, սեպտեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանները հայտնաբերել են տարեց կնոջ դի (ս.թ սեպտեմբերի 9-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ակունք գյուղի վարելահողերում ոստիկանները հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 72-ամյա Պ. Ու-ի դին:

Հրշեջ-փրկարարները մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: