NEWS.am-ը ներկայացնում է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարցերն ու դրանց պատասխանները:
Ալեքսանդր Արզումանյան. Հարցս վարչապետին էր ուղղված, հավանաբար պարոն Գեւորգյան, Դուք երեւի պատասխանեք։
Հազիվ էր հասարակությունը ոնց-որ համակերպվել էր մոսկովյան գույժի հետ, մեկ էլ պարզվում է, որ վարչապետը Պեկինում հայտարարում է , որ Հայաստանը պատրաստվում է նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալ։ Հիմա դա նորօրյա կոմլեմենտար դիվանագիտություն է, որ ով ուր գնում է ինչ-որ միության է միանում։
Հիմա հարցս վերաբերում է ձեր ծրագրին։ Չորս ամիս առաջ, դուք ներկայացրել եք կառավարության ծրագիր, որտեղ ներկայացրել եք ձեր տեսլականը եւ առաջիկա հինգ տարիների համար ձեր անելիքները։ Անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում ձեր ծրագրին, Ազգային ժողովի մեծամասնությունը տվել է հավանություն այդ ծրագրին, որի մեջ սեւով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի։ Դրանք են Եվրամիության հետ սերտ համագործակցությունը, հատկապես նշելով՝ Եվրամիության հետ եւ ԱՊՀ երկրների հետ։
Այդ նույն տրամաբանության մեջ, ծիրի մեջ, մենք այստեղ վավերացրեցինք ԱՊՀ ազատ առեւտրի պայմանագիրը, որի հետ որեւէ խնդիր չէինք տեսնում եւ մի շարք դրույթներ կային այնտեղ նշված, թե որ կազմակերպությունների հետ մենք պետք է համագործակցեինք։
Սկսված ՀԱՊԿ-ից, մյուսներից, վերջացրած Ֆրանկոֆոնիայի կազմակերպությամբ։ Որեւէ խոսք ոչ ՇՈՍ-ի, ոչ Մաքսային միության մասին այդ ծրագրում գոյություն չուներ։
Այստեղ խնդիր է առաջանում. Դուք չունեք մանդատ, եւ ձեզ որեւէ մեկը չի լիազորել իրականացնել այլ ծրագիր։ Թեեւ օրենքի տառով չի պահանջվում, որ Դուք նոր ծրագիր բերեք, բայց օրենքի ոգին դա է պահանջում, որ կառավարությունը ներկայացնի նոր ծրագիր՝ հաշվի առնելով այս նոր իրողությունները բազմավեկտոր մեր այս քաղաքականության եւ ստանա Ազգային ժողովի հավանությունը՝ այդ ծրագիրն իրականացնելու։ Պատրաստվո՞ւմ եք արդյոք ներկայացնելու նոր ծրագիր, եւ եթե՝ ոչ, ե՞րբ եք ներկայացնելու կառավարության հրաժականի ձեր խնդրանքը։
Էդվարդ Նալբանդյան. Խոսքը Հայաստանի ոչ թե անդամակցության մասին է, այլ Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակի մասին։ Դա առաջինը։ Երկրորդը. սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միությանը անդամակցելու մեր որոշման մասին։ Իսկ երբ կազմվում էր կառավարության ծրագիրը, այդ ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված աշխատանքային խումբ ուսումնասիրում էր Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ համագործակցություն հաստատելու համար ձեւաչափերն ու եղանակաները։ Եթե նախկինում ասվում էր, որ կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս Հայստանին անդամակցել Մաքսային միությանը անդամակցությունը, ապա հետագայում փորձագետները եկան եզրակացության, որ անդամակցությունը հնարավոր է։
Այդ զարգացումների արդյունքում եւ ի նկատի ունենալով բոլոր հանգամանքները եւ գործոները, կայացվեց որոշում Մաքսային միությանը անդամակցելու մեր մտադրության մաիսն։ Այդ ամենի մասին շատ պարզ ձեւով հայտարարվել է։
Երբ այս հարցրերի շուրջ համապատասխան փաստաթղթեր մշակվեն եւ կնքվեն, եւ եթե դրանք ունենան միջազգային պայմանագրերի բնույթ եւ պահանջեն վավերացում ապա կներկայացվեն նաեւ Ազգային ժողով քննարկման եւ վավերացման։
Ալեքսանդ Արզումանյան. Մի դիտարկում ՇՀԿ-ի մասին։ ՇՀԿ-ի հիմնադիր դեկլարացիան հռչակում է երեք չարիքների դեմ պայքար՝ տեռորիզմը, էքստրեմիզմը եւ սեպատարիզմը։ Եվ ՇՈՍ-ի անդամ երկրների Ղազախսատանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը Արցախի ազգային ազատագրական պայքարը ընկալում են հենց ընկալում են հենց սեպարատիզմի սահմանումներով։ Դուք ուղղակի վերահաստատեցիք իմ ասածը, որ այո, տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում։ Խնդիր է այն չէ, որ ես համաձայն եմ, թե չէ։ Խնդիրը այն է, որ օրենքի պահանջին համապատասխան բերեք նորացված, լրամշակված ծրագիրը եւ ստացեք Ազգային ժողովի հավանությունը այս ծրագիրը իրականացնելու համար։ Հակառակ դեպքում հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, թող այդ նոր կառավարությունը բերի այն ծրագիրը, որ դուք ուզում եք շարունակել։
Էդվարդ Նալբանդյան. Ես կցանկանայի ուղղակի ավելացնել, որ ՇՀԿ-ի շրջանակներում, որեւէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լիներ մեր շահերի դեմ։ Ձեր հետագա վերլուծությունների համար տեղեկացնեմ նաեւ, որ Ադրբեջանը եւս խնդրել է դիտորդ դառնալ այդ կազմակերպությունում։
Ռուբեն Հակոբյան. Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ համազգային, համապետական հարցը լուծվում է մեկ-երկու-երեք պաշտոնյաների սենյակում, անտեսվում է թե ժողովրդական, թե պառլամենտական դիվանագիտությունը, եւ նույնիսկ ինֆորմացիա ունենալու ակնկալիքով երբ փորձում ենք ինչ-որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը, որ մեծամասնության հետ քննարկվել է եւ որոշումը հենց այդտեղ կայացվել է: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի միայն մեծամասնության այդ սենյակներում, շատ հնարավոր է: Բայց նաեւ կա փոքր ածու, երեւի, ընդդիմության, որ նույնպես ասելիք ունի, բայց որովհետեւ ճանապարհ չկա, տեղ չկա, ստիպված հենց այս ձեւաչափով եմ դիմում: Երկու հարց. առաջինը` չեք գտնում, որ եվրոպական արժեքներից, կամ նույնիսկ մաքսային արժեքներից խոսելով` այսօրվա մեր քաղաքական մշակույթը ազգային, համապետական ծրագիր լուծելու համար զրոյական է, եւ մենք այդ մակարդակով չենք կարող որեւէ նորմալ հարց լուծել: Ես վաղը մեկնում եմ Բիշկեկ, ԱՊՀ ՀԱՊԿ եւ քաղաքական եւ միջազգային հանձնաժողովի անդամ եմ, բացարձակ ինֆորմացիա չունեմ, թե Ղազախների, Բելառուսի հետ ինչ պետք է զրուցեմ Մաքսային միության մասին: Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում մեր եւ ձեզ հետ: Եվ երկրորդ, պարոն Նալբանդյան: Վստահ եմ, որ ընդունված միջազգային պրակտիկա է, որ կողմերը պայմանավորվում են միմյանց հետ, թե երբ պետք է փաստաթուղթը հրապարակվի: Մենք մի փաստաթուղթ մերժեցին, առանց իմանալու, թե ինչ էր գրված այդ փաստաթղթի մեջ, չնայած կային կրքոտ պաշտպաններ եւ ոչ պաշտպաններ: Երբ էր որոշված, որ պետք է հրապարակվեր Ասոցացման պայմանագիրը, արդյոք որեւէ շանս կա, որ այն կհրապարակվի, թե ոչ, եւ ինչ ճակատագիր է սպասվում այս Մաքսային միության փաստաթղթի հրապարակմանը, կողմերի մեջ ինչ պայմանավորվածություն կա, թե երբ այդ փաստաթուղթը կհանձնվի հանրության դատին: Շնորհակալ եմ:
Էդվարդ Նալբանդյան. Ըստ Սահմանադրության 55րդ հոդվածի Հանրապետության նախագահը կնքում է միջազգային պայմանագրեր, եւ ըստ ընդունված կարգի, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացնում է Ազգային ժողով` վավերացման: Եթե խոսքը գնում է միջազգային պայմանագրերի մասին, հուսով եմ Դուք պետք է տեղյակ լինեք, քանի որ դիվանագիտական աշխատանքի էլ եք եղել, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ:
Որպես կանոն, դրանք հրապարակվում են ստորագրումից հետո, բայց պատահում է նաեւ՝ նախաստորագրումից հետո:
Եվ երբ հայաստանյան լրատվամիջոցից հարցում ուղղվեց Բրյուսել` Եվրամիության համապատասխան պաշտոնյաներին Ասոցացման պայմանագրի վերաբերյալ, այնտեղից տրվեց նմանատիպ պատասխան։ Ես Ձեզ հիշեցնեմ, որ այդպիսի կարգ կա: Այդ էր պատճառը, որ չի հրապարակվել, բայց որեւէ գաղտնիք այդ փաստաթղթում չկա:
Ինչ վերաբերում է, թե ինչու չի հրապարակվել Մաքսային միությանը անդամակցության մասին ինչ-որ փաստաթղթին, բացի այն հռչակագրից, որը հրապարակվեց ՀՀ եւ ՌԴ նախագահների կողմից սեպտեմբերի 3-ին, որտեղ արտահայտվում էր Հայաստանի որոշման, մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Այդ փաստաթղթերը կարող են մշակվել բանակցությունների արդյունքում, որոնք հնարավոր է սկսվեն, միայն երբ երեք անդամ երկներ որոշում կայացնեն Մաքսային միություն Հայաստանի անդմակցության վերաբերյալ եւ դրանից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները համապատասխան փաստաթղթերի շուրջ: Սպասվում է, որ առաջիկա Մաքսային միության այդպիսի գագաթաժողովը կլինի հոկտեմբերին, ուստի կարելի է ենթադրել, որ այդ գագաթաժողովից հետո` հոկտեմբերի երկրորդ կեսին, կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները։ Խոսքը գնում է մի շարք փաստաթղթերի մասին: Այն փաստաթղթերը, որոնք պահանջում են Ազգային ժողովի վավերացում, կներկայացվեն, բնակաբանար, Ազգային ժողով։ Եթե խորհրդարանը գտնի, որ այդ փաստաթղթերը արժանի են կամ արժանի չեն վավերացման, համապատասխան եզրակացություններ կանի, սա է հարցը: Այնպես որ դրամատիզացնելու պատճառ չկա:
Ռուբեն Հակոբյան. Անկեղծ ասած` չէի սպասում, որ ինձ կբացատրեք, թե Սահմանադրության 55րդ կամ 56րդ հոդվածներն ինչ են ասում, ես էլ Սահմանադրական հանձնաժողովի մեջ էի եւ գիտեմ այդ հոդվածների եւ տրամաբանությունը եւ ֆորմալ ձեւակերպումները, ես խոսում եմ ժողովրդական եւ պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին:
Մենակ քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ դուք ինձ Սահմանադրության հոդված եք ասում:
Ես գիտեմ, որ միջազգային նորմ է, որ կողմերը պայմանավորվում են, թե երբ պիտի հրապարակեն, եւ գիտեմ նաեւ, որ Ուկրաինայի հետ նույնպես պայմանավորվել էին, բայց Ուկրաինան` հասկանալով հարցի նշանակությունը, խնդրեց մյուս կողմից, որ թույլ տա նախաստորագրելուց առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնեն ժողովրդին եւ ճիշտ արեց:
Կան միջազգային կարեւոր հարցեր, որ իմանալով միջազգային պրոտոկոլը, պետք է հասկանանք, որ ժողովրդին պետք է մատուցել դա: Եթե միայն պետք է թվարկենք Սահամադրության հոդվածները եւ միջազգային նորմերը, դրանով հարց չենք լուծի:
Եթե պետք է արձագանքեք, եւ դա հիմնված լինի Սահմանադրության 57րդ հոդվածի վրա, դա ինձ պետք չի: Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք իրավունք չունենք այս շատ պատմական, պատասխանատու պահին, երբ պետք է ճշգրիտ ընտրություն կատարենք, փակվենք, չորս-հինգ հոգով որոշենք, հետագայում Սահմանադրության հոդվածները մեջբերենք, թե ինչպես պետք է պետություն կառավարել:
Էդվարդ Նալբանդյան. Պարոն Հակոբյան, Ուկրաինայի օրինակը բերելով` Դուք նույնպես տեղյակ չեք: Ուկրաինան նախաստորագրել է առավել քան մեկ տարի առաջ եւ կարող էին որոշում ընդունել հրապարակել այդ փաստաթուղթը: Հայաստանի պարագայում՝ մենք չենք նախաստորագրել:
Կարող եմ ուրիշ բաներ էլ ուղղել, բայց դրա կարիքը չկա: Պարզապես ասեմ, որ մենք որեւէ գաղտնի բան չենք արել: Հայաստանը վարում է թափանցիկ քաղաքականություն, եւ Հանրապետության նախագահը, արտգործնախարարը բազմիցս արտահայտել են մեր վերաբերմունքը թե հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին, թե Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերաբերյալ:
Մենք մշտապես, Արեւելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից առաջ եւ ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ են խորացնել, զարգացնել, ընդլայնել, հնարավորինս մերձենալ Եվրամիությանը` բայց ոչ ի հաշիվ եւ ի վնաս մեր դաշնակցային հարաբերությունների Ռուսաստանի հետ, կամ ի վնաս մեր այլ ձգտումների՝ մասնակցել ինտեգրացիոն գործընթացներում: Սա է եղել մոտեցումը, որը ըմբռնում է ունեցել մեր գործընկերների կոմղից։ Մենք այս ըմբռնումով վարել ենք բանակցությունները եւ բավական մեծ հաջողություններ ենք արձանագրել բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով, որի մասին խոսում են նաեւ ԵՄ պաշտոնյաները:
Մաքսային միությանը անդամակցելու մեր որոշման հրապարակումից հետո, կարող եմ ասել, որ այդ որոշման պատճառները, ընդհանուր առմամբ, ընկալելի են մեր եվրոպական գործընկեների կողմից։ Մեր ցանկությունն է նաեւ շարունակել զարգացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները Եվորոպական միության հետ։
Տիգրան Ուրիխանյան. Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարարին: Ուզում եմ միանգամից ընդգծել, որ որեւէ երանգավորում դրանում չկա, հարցը չի պարունակելու: Ակնկալում եմ ստույգ տեղեկատվություն, հատկապես հաշվի առնելով, որ Ձեզ հետ տեղի ունեցած հանդիպումը ոչ ժամանակի, ոչ ձեւաչափի առումով, նկատի ունեմ այն փակ լինելու հանգամանքը, չբավարարեց, մասնավորապես, ինձ եւ վստահ եմ բազմաթիվ այլ գործընկերներիս որոշակի տեղեկատվություն ստանալու առումով, եւ բազմաթիվ լրագրողներ այսօր տալիս են հարցեր, որոնց, ես կրկնում եմ, ձեւաչափի բերումով առաջին հերթին ու նաեւ ժամանակային անբավարարության առումով, չեմ կարողանում պատասխաններ տալ: Կակնկալեմ հիմա ստույգ ինֆորմացիա:
Այդուհանդերձ, ինչ է ակնկալվում, չնայած ձեր բազմաթիվ ակնարկների, ինչ է ակնկալվում Վիլնյուսում, Ասոցացման համաձայանգրի հետ կապված, որեւէ փաստաթուղթ նախատեսվում է ստորագրել թե ոչ, որեւէ գործակցություն Եվրամիության հետ այսուհետեւ շարունակվելու է թե ոչ, մասնավորապես ես որպես զեկուցող Հայաստան-Եվրամիություն խմբի պատվիրակության կազմում, մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով, հետաքրքրված եմ, որեւէ արդյունքի մենք հասնելու ենք դրանում թե ոչ, եւ Ձեր պատասխանից առաջ ուզում եմ անպայման հանրության ուշադրությունը եւ Ձեր ուշադրությունը բերել, այնուամենայնիվ, Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարարի պնդումներին, թե այլեւս օրակարգը սպառված է, անհամատեղելի, ես ցիտում եմ ձեւակերպումները, անհմատեղելի գործընթացներ են տեղի ունենում, Սլովակիայի փոխվարչապետի, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարի ձեւակերպումները, Շվեդիայի արտաքին գործերի նախարարի ձեւակերպումները, որոնք որ նմանատիպ են, զուգահեռ են: Այսինքն եվրոպական կողմի պնդումները այսուհետեւ հարաբերություններ զարգացնելու անհնարինության վերաբերյալ: Շնորհակալ եմ:
Էդվարդ Նալբանդյան. Ձեզ կողմից հիշատկաված հայտարարություններից բացի, Դուք պիտք է որ տեղյակ լինեք այն հայտարարությաններին, որոնք արվել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի կոմղից Բրյուսելում հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, եւ նաեւ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպումից հետո: Իսկ Հայաստանի արտգործնածարարը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է հնարավոր բոլոր ձեւաչափերով եւ բոլոր ուղղություններով իր հարաբերությունները զարգացնել, խորացնել եւ ընդլայնել Եվրամիության հետ, ինչքան հնարավոր կհամարի Եվրամիությունը եւ ինքանով դա չի հակասի մեր որոշմանը անդամակցելու Մաքսային միությանը:
Դրա համար, հարցադրումը շարունակելու ենք արդյոք մեր հարաբերությունները Եվրամիության հետ թե ոչ, կարծում եմ՝ անտեղի է:
Ինչ վերաբերում է շարժունակության բնագավառում մեր համագործակցությանը, Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ես հատուկ նշեցի մի շարք այլ ոլորտների թվում նաեւ շարժունակությունը, որը ընդգրկում է նաեւ վիզային ռեժիմի դյուրացումը։ Դա շուրջ բանակցությունները ավարտվել են, ստորագարվել են համաձայնագրեր, որոնց վավերացման գործընթացը արդեն սկսվել է։
Ինչ վերաբերում է երեկվա աշխատանքային հանդիպմանը, արտաքին գործերի նախարարին առաջարկվել էր դրա նախորդ օրվա երեկոյան՝ արդյո՞ք հնարավոր է առավոտյան լինել Ազգային ժողովում։ Ես փոխեցի նախատեսված հանդիպումները, որպեսզի հնարավոր լինի մեկ ժամ ու կես ներկա գտնվել այդ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդլայնված աշխատանքային հանդիպմանը: Կան տարբեր ձեւաչափեր, օրինակ այսօրվա հարցուպատասխանը, որը հրապարակային է, ներկա է մամուլը, բաց քննարկում է գնում, որտեղ ավելի կարեւոր է հարց հնչեցնել, քան թե լսել պատասխանը: Բայց պատահում է, որ այլ ձեւաչափերի դեպքում էլ նույնն է պատահում։ Բոլոր այն հարցերին, որ հնչել էին աշխատանքային հանդիպմանը պատասխպաններ հնչեցին։ Բայց երբ որ չեն ցանկանում լսել կամ շահագրգիռ չեն պատասխան լսել, կամ իրենց ճաշակով այդ պատասխանը, դա, իհարկե, չի նշանակում, որ պատասխան տրված չէ:
Հստակ պատասխանը բոլոր հարցերին տրվել է։ Այո, մենք շարունակելու ենք մեր ամենասերտ համագործակցությունը Եվրամիության հետ, եւ Լիտվայի արտգործնախարարը հայտարարեց այն ինչ-որ հայտարարել էի ես այդ հանդիպումից հետո: Ի միջի այլոց, նա նաեւ արձագանքել էր այն թվիթին, որի մասին Դուք խոսում եք, որն արվել էր Կարլ Բիլդտի կողմից: Լիտվայի արտգործնախարարը ընդգծել էր, որ մենք շարունակելու ենք համագործակցությունը, եւ ես եւս մեկ անգամ վերահաստատեմ՝ այո, մենք շահագրգռված ենք համագործակցությամբ եւ ակտիվ հարաբերություններով Եվրամիության հետ:
Տիգրան Ուրիխանյան. Պարոն արտգործնախարար, այդ խրատահորդորային զրույցի համար շնորհակալ եմ, բայց ես ամենասկզբից ասացի, որ իմ հարցը երանգավորումներ չունի, հետեւաբար ես ինչ պիտի իմանայի, ինչ պիտի չիմանայի, ես հիմա ստեղծում եմ հնարավորություն, որպեսզի հանրությունը իմանա, Ազգային ժողովը իմանա եւ այլն: Սա է խնդիրը:
Կա՞ն երաշխիքներ, որ մենք կգնանք Վիլնյուս, կգնանք Բրյուսել, որ մենք կշարունակենք գործակցությունը: Դուք ասում եք Ձեր ցանկությունը, մեր ցանկությունը, Հայաստանի ցանկությունը, Հայաստանն ասել է, որ շարունակելու է: Եվրոպացիները արդյոք նո՞ւյնն են ասում: Լիտվայի արտաքին գործերի նախարարության եւ մեր արտաքին գործերի նախարարության կայքէջերում իրարամերժ տեղեկատվություն է տարածվել, ընդ որում, նրա հայտարարությունից հետո, ես որեւէ փոփոխություն չեմ տեսել: Նորից եմ կրկնում, հարցս ինֆորմացիա ստանալու նպատակ ունի, ինչ է մեզ սպասվում, կան երաշխիքներ, որ մենք կարձանագրեք որոշակի հաջողություններ: Որեւէ, ոչ անձնական, ոչ այլ երանգավորում չկա հարցում, հետեւաբար խնդրում եմ զուտ ինֆորմացիա տրամադրել:
Էդվարդ Նալբանդյան. Երանգավորման մասին խոսքը չի գնում, այլ նրա մասին որ Դուք մեջբերում եք ինչ-որ հայտարարություններ։ Ես էլ ասում եմ կան նաեւ ուրիշ հայտարարություններ: Ձեզ հիշեցնեմ նաեւ, որ Լիտվայի արտգործնախարարը այդ հանդիպումից հետո ասել է նույնը, ինչ ասել է Հայաստանի արտգործնախարարը, որ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը՝ հիմնվելով այն հաջողությունների, այն ձեռքբերումների վրա, որոնք կան վերջին տարիներին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Հստակ է ասված:
Եթե որեւէ մեկը ուրիշ ինչ-որ երանգ է դնում դրա մեջ, դա արդեն իր անձնական մոտեցումն է: Ինչ վերաբերում է ապագա համագործակցությանը նաեւ Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո մեր հաղորդագրության մեջ նշված էր, որ հայկական կողմը շարունակելու է ինտենսիվ խորհրդատվությունները Եվրամիության միջեւ: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանում կայանալու է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին զուգահեռ անցնելու է նաեւ կրթության նախարարների հանդիպումը։ Դրանց ներկա է լինելու հանձնակատար Ֆյուլեն, նաեւ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Վասիլիուն, նաեւ՝ Հելգա Շմիդտը, որը Քեթրին Էշթոնի տեղեկալն է: Այսինքն դա ոչ միայն ինչ-որ ցանկություն է, այլ լուրջ գործընթաց, որը շարունակվում է:
Մարգարիտ Եսայան. Պարոն նախարար, շատ բարձր գնահատելով Ձեր դիվանագիտական համբերատարությունը եւ համբերությունը , նաեւ զսպվածությունը, ուզում եմ անպայման այս հարցը հղել Ձեզ, թեպետ Դուք երեկ պատասխանեցիք պատգամավորների հարցերին եւ ընդունեցիք մեր հրավերը, այսօր նույնպես շարունակաբար ամբիոնի մոտ եք եւ պատասխանում եք պատգամավորների հարցերին: Այնուհանդերձ համաձայնեք, որ սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որ որոշ մարդիկ անկեղծորեն, որոշ մարդիկ թատերականացված , զարմանք խաղացին, թե ինչու հանկարծ հանրապետության նախագահը նման հայտարարություն արեց: Ինձ համար եւ բոլոր սթափ մտածողների համար շատ հասկանալի է թե ինչու եւ որեւէ արտառոց բան ինքս անձամբ դրանում չեմ տեսել: Այդուհանդերձ համաձայնեք, որ 4 տարուց ավելի Եվրամիության հետ պայմանավորվածությունները եւ հանկարծ այդպիսի իրավիճակը, արդարացիորեն ինչ-որ հարցեր առաջացնում են: Ես կուզեի Դուք բավարարեիք մեր այն գործընկերների եւ հասարակության այն հատվածի անհանգստությունները, որոնք այդպես էլ չհասկացան թե ինչու: Հարցս շատ կոնկրետ է: Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ ասեք, արդյոք սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ծրագրում, արտաքին քաղաքականության ուղեծրում, որեւէ արտառոց բան է փոխվել թե մենք շարունակում ենք այն գիծը, որը ուներ մեր կառավարություն եւ մենք շարունակում ենք շփվել արտաքին աշխարհի հետ այնպես ինչպես շփվում էինք մինչ այժմ: Հասկանալի է նաեւ մեր հասարակության մտահոգությունն ու անհանգստությունը, որովհետեւ մեզ միշտ ապահով եւ անվտանգ երկիրը ու Հայաստանը ավելի է մտահոգում, քան սոցիալ-տնտեսական խնդիրները: Խնդրում եմ, ներող եղեք, այսօր Ձեզ շատ չարչարեցինք, սիրով կլսեմ Ձեր պատասխանը:
Էդվարդ Նալբանդյան. Իրականում, ոչ մեր արտաքին քաղաքականության ծրագրի, ոչ էլ կառավարության ծրագրի մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Եթե անդրադառնանք նույն ՇՀԿ-ին, ապա կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցելու է տարբեր միջազգային կազմակերպություններում: Այնպես որ ՇՀԿ-ում դիտորդական կարգավիճակ ստանալու մտադրությունը հենց դրա մասին է խոսում:
ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք բերելու, դա կա կառավարության ծրագրի մեջ: Արտաքին քաղաքականության ծրագրի մեջ եւս փոփոխություն չկա: Հայաստանը մշտապես հայտարարել է եւ ամենաբարձր մակարդակով մեր ղեկավարության բազմիցս տրված հարցազրույցներում, ասվել է. Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ դրանով շատ բան է ասված:
Մենք ցանկանում են ամենասերտ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ այսօր մեր հարաբերությունները Եվրամիության հետ շատ ավելի սերտ են քան երբեք:
Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եվրոպական երկրների հետ, շատ ավելի սերտ են քան երբեք: Մենք ուրախ ենք, որ այսօր Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությունը ունի շատ լուրջ հիմքեր եւ գիտեք, որ պետաքրտուղարի հետ միասին հայտարարել ենք, որ մեր հարաբերությունները բարձրացել են որակական նոր մակարդակի:
Մենք շատ ուրախ ենք, որ զարգացնում ենք շատ սերտ հարաբերություններ եւ համագործակցություն Չինաստանի հետ:
Տարբեր ուղղություններ, հիմա ես չանդրադառնամ բոլոր ուղղություններին:
Մենք կարող ենք հատուկ արձանագրել, որ այսօր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ մենք ունենք ըմբռնում միջազգային հանրության կողմից, որովհետեւ այն հինգ հայտարարությունները, որ ընդունվել են եռանախագահող երկրների մակարդակով՝ Ռուսաստանի, Միացյալ Նագահների եւ Ֆրանսիայի նախագահների կողմից՝ համահունչ են մեր մոտեցումներին:
Էնիսկիլենում արված հայտարարությունից կես ժամ անց Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանեց այդ հայտարարության բոլոր կետերրը՝ ըդնգծելով, որ կիսում ենք եռանախագահների կարծիքը: Եվ եռանախագահների հետ միասին, մեկ ամբողջություն կազմող սկզբունքների եւ տարրերի հիման վրա մենք պատրաստ ենք գնալ բացառապես խաղաղ կարգավորմանը։ Դրա մասին ընդգծվեց նաեւ սեպտեմբերի 3-ի Հայաստանի եւ Ռուաստանի նախագահների համատապատասխան ռչակագրում։ Այդ փաստաթղթում տարածաշրջանային անվտանգության, ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-ռուսական համագործակցության բազմաթիվ ոլորտների մասին անդրադարձ կա:
Այն ինչ մենք հայտարարել ենք այս տարիների ընթացքում շարունակվում է նույն ձեւով:
Մարգարիտ Եսայան. Ես շատ կարճ կարձանգնքեմ, որպեսիզ իմ մյուս գործընկերը նույնպես ժամանակ ունենա հնչեցնել իր հարցը: Ես շատ հասկանում եմ եւ դիվանագիտական լռակացության եւ դիվանագիտական զսպվածության պատճառները եւ դա բնական է, այդուհանդերձ համաձայնեք, որոշ դրական իմաստով, մի քիչ բացբերանություն արժե անել, որպեսզի մեր հասարակության մեջ շատ հարցեր ավելի հասկանալի լինեն:
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք ինչ արտաքին գործերի նախարարները պետք է ոչ թե բերանբացությամբ զբաղվեն, այլ եթե ուղերձ ունեն այդ ուղերձը փոխանցեն։ Արտգործնախարարին լսում են ոչ միայն ներսում այլեւ դրսում։ Եվ կարեւոր, որ այսօր փոխըմբռնում կա մեր եւ միջազգային հանրության միջեւ:
Այստեղ հարց հնչեց. ինչո՞ւ փոփոխություն չեք մտցրել արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Որովհետեւ դրա կարիքը չկա, մենք սուտ չենք ասում։ Վերջին տարիներին չի եղել, որ արտգործնախարարը հայտարարություն անի եւ հետո փոխի իր հայտարարության իմաստը։





























