Մոսկվայի իշխանությունները որոշել են օտարերկրյա քաղաքացիների փոխարեն աշխատանքի հրավիրել մոսկվացիներին կամ մերձակա շրջանների բնակիչներին:
Բարեփոխումը նախ եւ առաջ վերաբերում է բնակարանային կոմունալ տնտեսությունների ոլորտին: Այժմ բազմաբնակարան շենքերը սպասարկելու են ոչ թե ընկերության քաղաքային ղեկավարները, այլ «Ժիլիշչնիկի» մարզային հաստատությունները: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Մարզային աշխատակիցներ փնտրելու գործը հանձնարարվել է Մոսկվայի բնակչության զբաղվածության եւ աշխատանքի դեպարտամենտին: Բարեփոխման մտածածով մարզաբնակները այդ աշխատանքը պետք է անեն ներգաղթյալների փոխարեն: Բացի այդ, ռուսական մարզերից ժամանած բնակիչների խոստանում են կացարան տրամադրել հանրակացարաններում, ոչ թանկարժեք բնակարաններում կամ հյուրանոցներում: Այժմ ծրագիրը փորձնականորեն անցկացվում է Մոսկվայի 9 շրջաններում:
Առաջիկա 3 տարիների ընթացքում բնակարանային ֆոնդի կառավարման համանման համակարգ պետք է ներդրվի Մոսկվայի եւս 9 շրջաններում:





























