Ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 10-ին, փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է շարժվում  Վանաձոր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը  Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկել 63-ամյա Սերժիկ Հ.-ին՝  «ՈւԱԶ-450»  մակնիշի ավտոմեքենայով` փայտանյութով բեռնված: Վարորդը փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվել:

Ըստ Սերժիկ Հ.-ի հայտարարության` փայտանյութը պատրաստել է ինքը, Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Բնձոր» տեղանքից բենզասղոցով 3  կանգուն բոխի հատելով:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է հետաքննություն: