Ոստիկանության ծառայողները Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1 շենքի դիմացի ճանապարհահատվածում, սեպտեմբերի 10-ի ուշ երեկոյան, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 22-ամյա Սամվել Կ.-ի  վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը, որի թափքում հայտնաբերվել է բոխու 7 խմ փայտանյութ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացվել:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանման տարածք:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: