Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնին դատարանում բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Նա բողոք է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան:
Բողոքի ընդհանուր ծավալը կազմել է 50 հազար էջ: Նա չի ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ կարծում է, որ իր մրցակից Սերգեյ Սոբյանինը երկրորդ փուլից խուսափել է վարչական ռեսուրսի շնորհիվ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կայացել են սեպտեմբերի 8-ին: Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ է տարել Մոսկվայի քաղաքապետի ժամանականավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը՝ հավաքելով 51,37 տոկոս: Երկրորդ հորիզոնականում է Ալեքսեյ Նավալնին՝ 27,24 տոկոսով: Ընտրություններին մասնակցել է 6 թեկնածու:





























