Եվրոպական շատ արժեքներ մեզ խորթ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, եւ իր ասածը հիմնավորելու համար ձեռքի հետ «տակառ գլորեց» իր կուսակից, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմը:
Նրա խոսքով՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կնոջ եւ երեխաների հետ գնում է Ջերմուկ, մարդիկ ասում են. «Սա՞ է մեր նախարարը: Մենք ուզում ենք ձեռքը սեղանին սեղմող գործիչ»:
«Քաղաքակիրթ մարդ չեն ուզում: Հիմա ժողովրդի մեծ մասը, որ կարմիր լույսի տակով է անցնում, հարգում են, ով ջիպով է, հարգում են, ջիպերի տիրոջն են հարգում: Բոլորը չեն այդպիսին, բայց ունենք այդպիսին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:





























