Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու շենքերից մեկի բնակարաններից մեկում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտնաբերվել է 75-ամյա Լյուբով Դ.-ի դին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացավ ոստիկանության Շիրակի բաժնից:
Կնոջը հայտնաբերել են խոհանոցում կախված վիճակում: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում եւ նշանակվել են փորձաքննություններ:
Հարեւանների պատմելով՝ կինը միայնակ է ապրում եւ հոգեկան խնդիրներ չի ունեցել: Նա մի քանի օր չի արձագանքել դռան զանգերին եւ իրենք ոստիկանություն են դիմել:
75-ամյա կինը մահվանից առաջ նաեւ երկտող է գրել, որտեղ խնդրել է իր ինքնասպանության համար ոչ ոքի չմեղադրել: Նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ առողջական խնդիրների պատճառով իրեն ծանր օրեր են սպասվում: Կինը նաեւ գրել է, որ իր բնակարանը հանձնում է Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին:




























