Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է բազմաթիվ տարաբնույթ թելերով եւ այսօր բացարձակապես հնարավորություն չկա զարգացնելու այդ կապերը: Այս մասին այսօր հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

Սակայն, նրա խոսքով, Մաքսային միության հետ ամեն ինչ պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: «Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացրած որոշումը քաղաքական էր: Իսկ այդ որոշումը հստակ իմաստավորելու, Մաքսային միության շրջանակներում իրական համագործակցության վերածելու համար երկար աշխատանք է հարկավոր»,-նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, որ պետք է համաձայնեցնել մաքսային նորմերը, ապրանքների տեղաշարժն ու բազմաթիվ այլ խնդիրներ: Քաղաքագետի խոսքով՝ ի վերջո, գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը եւ հարկավոր է որոշակի ճանապարհ անցնել՝ համապատասխան սխեմաներ եւ համաձայնագրեր մշակելու: