Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել Վաղինակ Վարժապետյանին, ով ՌԴ տարածքում թաքնվում էր հայաստանյան իրավապահներից:
Նա իրավապահներից թաքնվում էր Հայաստանի Հանրապետության ՔՕ համապատասխան հոդվածների համաձայն հանցագործություններ կատարելու համար:
Հայաստանի իրավապահների տվյալներով՝ 2003-ին Վարժապետյանը խարդախությամբ պետական մարմիններում է գրանցել իր ծանոթին՝ որպես զինվորական թոշակառու: Արդյունքում 2003-2010թթ ընթացքում նրանք ապօրինի կերպով ստացել են ընդհանուր առմամբ 6 մլն դրամ, փոխանցում է «Ռոսբալտը»:
Հանցագործությունի հետո Վարժապետյանը թաքնվել է Ռուսաստանի տարածքում, սակայն փետրվարին ձերբակալվել է Խիմկիում: Այժմ Վրաժապետյանը փոխանցվել է Հայաստանի իրավապահներին՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու:





























