Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բաացահայտելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն Գասպարյան եւ պարոն Շահինյան.
Այս նամակով ես մեր խորին մտահոգությունն եմ հայտնում՝ կապված վերջին երեք շաբաթների ընթացքում Երեւանի տարբեր հատվածներում խաղաղ ցույցերի տարբեր մասնակից քաղաքացիական ակտիվիստների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական հարձակումների աճի վերաբերյալ:
Ելնելով 5 տուժողների հետ Human Rights Watch-ի արած հարցարույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաեւ նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին:
Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ եւ արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաեւ, հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու:
Human Rights Watch-ի արձանագրած հարձակումների ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ հարձակվել են ցուցարարների վրա այն ժամանակ, երբ վերջիններս արդեն հեռացել են ցույցի վայրից, հիմնականում ուշ երեկոյան: Հարձակումների զոհերը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ. ուղեղի թեթեւ ցնցում, ոսկրային եւ քթի կոտրվածքներ: Բոլոր հինգ դեպքերում էլ ոստիկանությունը ստացել է տուժողների ցուցմունքները, իսկ մեկ դեպքում նաեւ տուժողին բերել է դեպքի վայր: Ցավոք, որքանով մենք տեղյակ ենք, ոստիկանությունը հարձակվող կողմին բացահայտելու եւ ձերբակալելու համար լրացուցիչ քայլեր այլեւս չի ձեռնարկել: Անգամ այն պարագայում, երբ տուժողներից մեկը բացահայտել էր իր վրա հարձակվողներին:
Հինգ հոգին, ում հետ հարցազրույց է անցկացրել Human Rights Watch-ը, ներգրավված են եղել քաղաքապետարանի եւ իշխող Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացված բողոքի ակցիաներին: Եղել է երեք առանձին հարձակում: Դրանք նկարագրված են ստորեւ:
2013թ-ի սեպտեմբերի 5-ին, շուրջ կես տասնյակ անհայտ հանցագործներ հարձակում են գործել Հայկակ Արշամյանի եւ Սուրեն Սաղաթելյանի վրա: Երկուսն էլ բավականին հայտնի քաղաքացիական ակտիվիստներ են: 42 ամյա Արշամյանը ԶԼՄ-ների շահերի պաշտպանությամբ զբաղվող Երեւանի մամուլի ակումբի համակարգողն է, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ, ինչպես նաեւ մարդու իրավունքներ եւ քաղաքացիական կրթություն է դասավանդում տեղի համալսրանում:
43-ամյա Սուրեն Սաղաթելյանը նույնպես TI Հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամն է, ինչպես նաեւ աշխատում է World Vision մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպությունում: Երկուսն էլ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամությունը հայտնելուց հետո քաղաքում ծավալված խաղաղ ցույցերի մասնակիցներն են:
Արշամյանը պատմեց Human Rights watch-ին, որ նա սեպտեմբերի 5-ին մոտավորապես մեկ ժամ է մասնակցել իշխող Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացվող խաղաղ ցույցին, հեռանալով այդտեղից երեկոյան 9-ին: Ճանապարհին հանդիպել է իր ընկեր Սուրեն Սաղաթելյանին եւ քանի որ քաղաքի նույն հատվածում են ապրում, մեքենայով ուղեկցել է վերջինիս: Մոտ հինգ անհայտ անձ հարձակում է գործել նրանց վրա այն ժամանակ, երբ Արշամյանը փորձում էր բացել ավտոտնակի դարպասները:
«Մի քանի մարդ հետեւից հարձակվեց ինձ վրա եւ առանց որեւէ նախազգուշացման սկսեցին հարվածել՝ մասնավորապես աշխատելով հարվածներ հասցնել երեսիս եւ գլխիս: Շատ մութ էր եւ ես չէի կարող տեսնել իրենց դեմքերը: Ես գետնին ընկա. եւ նրանք շարունակեցին հարվածել, փորձեցի բարձրանալ, բայց ուժեղացրին հարվածներն ու ես նորից վայր ընկա: Նրանք ոչինչ չասացին, անգամ չէին հայհոյում, ուղղակի ծեծում էին առանց որեւէ բառ ասելու: Ես բղավում էի, փորձում էի իմանալ որն է հարձակման պատճառը, սակայն ապարդյուն»,- Human Rights Watch-ին պատմել է Հայկակ Արշամյանը:
Սուրեն Սաղաթելյանն իր հերթին Human Rights watch-ին հայտնել է, որ իր վրա հարձակվել են, երբ վերջինս փորձել է դուրս գալ մեքենայից եւ օգնության հասնել Հայկակին.
«Ես տեսա մի խումբ տղամարդկանց, ովքեր վազում էին դեպի Հայկակը եւ հարձակվում նրա վրա: Փորձեցի դուրս գալ մեքենայից, բայց չստացվեց, քանի որ ինձ էլ սկսեցին ծեծել երեք անհայտ անձինք: Նրանք հարվածեցին ինձ մեքենայի դռնով, երբ ես փորձում էի դուրս պրծնել մեքենայի միջից, արդյունքում քիթս եւ մատս կոտրվեցին, գլխիս վրա էլ բաց վերք եղավ: Նրանք ոչինչ չէին ասում, բայց շարունակում էին հարվածները, այնուհետեւ հեռացան՝ առանց որեւէ բառ անգամ ասելու»:
Երբ հարձակվողները հեռացան, Հ. Արշամյանն ու Ս.Սաղաթելյանն անմիջապես զանգահարեցին ոստիկանություն եւ շտապօգնություն: Սաղաթելյանը հիվանդանոցում է մնացել մի քանի օր, իսկ Արշամյանը դուրս է գրվել նույն գիշեր: Արշամյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել երեսին, ծնկներին եւ ուսերին, դեմքի աջ կողմը ամբողջովին այտուցված էր եւ մի քանի կար պահանջվեց այտի վերքի համար: Սաղաթելյանի քիթը կոտրվածք էր ստացել եւ անհրաժեշտ եղավ բժշկական անհապաղ միջամտում: Բացի այդ գլխին մոտավորապես 4-5 սանտիմետր երկարության բաց վերք կար, որի համար անհրաժեշտ էին կարեր: Կոտրվածք էր ստացել նաեւ ձաղ ձեռքի մատնեմատը;
Ոստիկանությունը ցուցմունքներ է վերցրել երկուսից էլ, սակայն դրանից զատ Սաղաթելյանն ու Արշամյանը տեղյակ չեն քննչական հետագա քայլերի մասին:
Սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, 21-ամյա Արման Ալեքսանյանի վրա: Ալեքսանյանը նույնպես քաղաքացիական ակտիվիստ է, ինչպես նաեւ մասսնակցել է քաղաքապետարանի դիմաց անցկացվող նստացույցին: Մի քանի տասնյակ այլ ակտիվիստներ եւս մասնակցել են քաղաքապետրանի դիմաց շուրջօրյա նստացույցին՝ պահանջելով տրանսպորտի վարչության պետի եւ Երեւանի երթուղային գծերից մեկի տնօրենի հրաժարականները: Բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի վերջին, երբ քաղաքային տրանսպորտի գինը ժամանակավորապես բարձրացավ:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան, երբ Արմանը տուն էր վերադառնում կեսգիծերին մոտ բողոքի անցկացման վայրից, մոտ 10 երիտասարդներ քաղաքացիական հագուստով հարձակվեցին իր վրա: Նրանք բռունցքով մի քանի անգամ հարվածել են Արմանի գլխին եւ ոտքերին՝հարցնելով , թե ինչու է նա մասնակցում բողոքի ակցիային: Արդյունքում, Ալեքսանյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել գլխի վրա: Նրան հաջողվել է դուրս պրծնել հարձակվողներից եւ վերադառնալ նստացույցի վայր: Ընկերները շտապոգնություն են կանչել եւ նրան անհապաղ տեղափոխեցին հիվանդանոց
Ոստիկանությունն այցելել է Ալեքսանյանին հիվանդանոցում եւ ստացել է վերջինիս ցուցմունքը: Սեպտեմբերի 6-ին, ոստիկանությունը խնդրում է Ալեքսանյանին գալ դեպքի վայր միջադեպի կապակցությամբ հետաքննության նպատակով: Այն ժամանակ,երբ Ալեքսանյանը ոստիկանությանը պատմում էր հարձակման մասին, դիմացի փողոցի վրա նկատեց երեք անձանց, ովքեր, Ա. Ալ եքսանյանի համոզմամբ եղել են հարձակվող խմբի մեջ: Նա անմիջապես հայտնեց այդ մասին ոստիկանությանը, սակայն վերջինս ոչ մի քայլ չձեռնարկեց ՝ պարզելու համար, արդյոք այդ մարդիկ ենթադրյալ հանցագործներ են: Ալեքսանյանի խոսքերով, ոստիկանությունը նրան չի տեղեկացրել հետաքննության հետագա քայլերի մասին, ինչպես օրինակ չի տեղեկացրել հնարավոր կասկածյալների մասին:
Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան մոտավորապես 6 անհայտ անձինք հարձակում են գործել Քաղաքապետարանի դիմաց շուրջորյա նստացույցից վերադարձող Բաբկեն Դեր-Գրիգորյանի եւ Միհրան Մարգարյանի վրա: Երկուսն էլ երիտասարդ ակտիվիստներ են՝ ներգրավված հակաոռուպցիոն եւ մարդու իրավունքների ոտնահարման դեմ նախաձեռնություններում: Երկուսն էլ նստացույցի մշտական մասնակիցն էին:
Օգոստոսի 24-ին տասնյակից ավել ակտիվիստներ, որոնց թվում էին նաեւ Գրիգորյանն ու Մարգարյանը, իբրեւ բողոքի նշան նստել էին քաղաքապետարանի դիմացի աստիճաններին: Մոտավորապես երեկոյան 7-ի կողմերը ոստիկանությունը պահանջեց, որ ցուցարարները հեռանան: Համաձայն Գրիգորյանի խոսքերին՝ ցուցարարները ոստիկաններին հայտնել են, որ կհեռանան, եթե վերջիններս բացատրեն այն օրենքը, որը խախտում են բողոքի ակցիայի անցկացնողները:
Ի պատասխան, ոստիկանությունը բերման է ենթարկեց շուրջ 16 ակտիվիստի եւ ոստիկանության կենտորնի բաժնում պահել շուրջ 3 ժամ:
Ազատ արձակվելու հետո, Գրիգորյանն ու Մարգարյանը վերադառնում են քաղաքապետարան՝ նստացույցը շարունակելու: Գիշերը ժամը 1-ից կարճ ժամանակ անց նրանք հեռանում են քաղաքապետարանի մոտից եւ ճանապարհին հարձակման են ենթարկվում:
«Երբ մենք քայլում էինք Գրիգոր լուսավորչի փողոցով, 4-5 երիտասարդներ մոտեցան մեզ եւ հարցրին՝ արդյոք մենք վերադառնում ենք նստացույցի վայրից: Մենք պատասխանեցին որ ոչ, եւ շարունակեցինք քայլել: Հաջորդ խաչմերուկին կրկին մի խումբ երիտասարդներ նույն հարցը տվեցին մեզ: Այդ ընթացքում աթլետիկ կազմվածքով երիտասարդների երկու խումբն էլ շրջապատեց մեզ ասելով «մենք գիտենք, որ դուք ցույցերից եք գալիս» եւ սկսեցին հարվածել մեզ:
Բռունցքով հարվածեցին ընկերոջս դեմքին եւ նրա քթից սկսեց արյուն գալ: Հարվածեցին իմ կրծքավանդակին , մեջքին եւ ես ընկա գետնին, հարվածները շարունակվում էին: Իմ այֆոնն ու բնակության թույլտվության փաստաթուղթն ընկան գետնին, հարձակվողները վերցրին այն՝ ասելով «մենք գիտենք՝ որտեղ ես ապրում եւ գալու ենք քո հետեւից»,- Human Rights Watch-ին է պատմել տուժող Բաբկեն Դեր-Գրիգորյանը:
Հարձակվողները փախան, այն բանից հետո, երբ անցնող մեքենաները սկսեցին կանգ առնել: Գրիգորյանն ու Մարգարյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներ էին ստացել: Մարգարյանը նույնությամբ ներկայացրեց ամբողջ եղելությունը, երբ Human Rights Watch-ն առանձին զրույց ունեցավ իր հետ:
Ակտիվիստների ընկերները զանգահարեցին ոստիկանություն եւ հաղորդագրություն ներկայացրին կատարվածի մասին: Դեպքից անցել է ավելի քան 2 շաբաթ, սակայն ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չի հայտնել ակտիվիստներինէ կապված հետաքննության թնացքի կամ ի հայտ եկած նոր հանգամանքների հետ: Տղաների տեղեկություններով, անգամ քրեական գործ չի հարուցվել:
Մենք կոչ ենք անում ձեզ, անհապաղ քայլեր ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումների բացահայտման համար համապարփակ հետաքննություն անցկացնելու:
Նման հետաքննությունները պիտի լինեն համոզիչ, թափանցիկ , ներգրավեն տուժողներին եւ ունակ լինեն բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու մեղսագործներին: բացի այդ, էական է, որ իշխանությունները ցուցաբերեն իրենց կամքը արդարության նկատմամբ եւ կանխեն հավաքների ազատությանը խոչընդոտող որեւէ փորձ:
Շնորհակալություն այս կարեւոր խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար: Եվ մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը հայաստանի կառավարության հետ»:
Հյու Ուիլիամսոն, Human Rights Watch-իԵվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար





























