Ազգային ժողովի Արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԺ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
«Նա աշխատանքից ազատման դիմում է գրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- նշեց Գոհար Պողոսյանը:





























