Ծաղկաձոր քաղաքի «Ոսկու աշխարհ» հանգստյան տան մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան. ավտոմեքենան շրջվել է ձորակը, առկա է ընկնելու վտանգ. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես Սպլինտեր» մակնիշի 29 TO 375 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ս., ծնվ. 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի մոտակա ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: