Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 12-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան խճուղու թիվ 143ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ գազի խողովակից կախված, հայտնաբերվել է Լ. Դ.-ի դին (մոտ 70 տարեկան):