Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանել «գաղտնի է» գրիֆը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եւ հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքի միջեւ՝ «Իմեդի» հեռուստաընկերությանը վերաբերող գործարքի վրայից:
Ինչպես այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, վերոհիշյալ որոշումը ընդունվել է սեպտեմբերի 5-ին կայացած կառավարության նիստի ժամանակ: Կառավարության առաջարկությունն արդեն ուղարկվել է նախագահին:
«Այդ համաձայնագրի մեջ այնպիսի բան կար, որ անգամ չեմ կարող ասել: Երբ կարդացի դա, մազերս բիզ-բիզ կանգնեցին: Կողմերը զարմանալի պայմանների տակ են ստորագրել: Չեմ կարող ասել, որ համաձայնության են եկել: Նրանք դա այնպես են թաքցրել, որ ոչ ոք իրավունք չուներ հանելու «գաղտնի» գրիֆը, քանի դեռ պետությունը գոյությունի ունի»,-ընդգծել է Իվանիշվիլին, փոխանցում է «Ինտերպրեսս Նյուսը»:





























