Գողական կանոնները չխախտելով դատին ինքնակամ ներկայանալու խորամանկ միջոցի է դիմել 59-ամյա «օրենքով գող» Գիա Դլիննին:Օգոստոսի 4-ին Մոսկվայի դատարանում դատավճռի կայացմանը նրան տարել են անդամալույծների համար նախատեսված անվասայլակով: Նախկինում հենաշարժիչ համակարգի հետ խնդիրներ չունեցող «գողականը» միեւնույն ժամանակ տպավորություն է գործել դատավորի վրա, որն «անդամալույծին» 1,5 տարի պայմանական ազատազրկման է դատապարտել՝ 4 տարի փորձնական ժամանակով:

Ինչպես հաղորդում է «Փրայմ քրայմը», Գիան, որպես վաղեմի գող եւ թմրամոլ, իսկապես մի շարք հիվանդություններ ունի: Այդ ամենի հետ մեկտեղ նա Մոսկվայում վաղուց եւ ազատ ապրող վրացի «գողականներից» ամենածանրակշիռ ազդեցություն ունեցողներից է: Յապոնչիկի հետ բազմամյա ընկերության շնորհիվ, նրան սլավոնական գողական շրջաններում հարգում եւ ընդունում են: Նրան հարգում են նաեւ իր թբիլիսցի հայրենակիցները: