Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում Հանրային հեռարձակողի հետ կապված իրադարձությունները կապում է երկրի նախագահի թիմի հետ: Նա Radisson Blu Iveria հյուրանոցում հայտարարել է, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը տոտալ վերահսկողություն է սահմանել Հանրային հեռարձակողի նկատմամբ, եւ հենց դրա անդամներն են ընտրել հոգաբարձուների խորհուրդը:

«Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի այն փոփոխությունները, որոնք կատարվել են Հանրային հեռարձակողի նկատմամբ, հասկանալի լինեն եվրոպացիներին: Մենք առավելագույնս պահպանել ենք Հանրային հեռարձակողի պարիտետը: Փորձում ենք հետեւողականորեն փոխել եւ այն ծառայեցնել հասարակությանը: Կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում Հանրային հեռարձակողի մոտ, հին թիմի փորձն է: Ես չեմ ուզում մեծ հետեւություններ անել այդ հարցի հետ կապված»,-ասել է Իվանիշվիլին: