Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը ճանապարհորդում է երկրում: Մարդիկ, ովքեր իրենց ծննդավայրից բացի ուրիշ վայրեր չեն տեսել, կազմել են 36 տոկոս: Այդ մասին են վկայում «Հասարակական կարծիքի հիմնադրամի» կողմից անցկացված հարցման արդյունքները:
Պարզվել է, Ռուսաստանի բոլոր վայրերից քաղաքացիները ամենից շատ հավանում են Սանկտ-Պետերբուրգը(10 տոկոս) եւ Մոսկվան(8 տոկոս): Երրորդ հորիզոնականում «ծովն» է:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ռուսների ճանապարհորդություններին, այստեղ եւս առաջին հորիզոնականում է Սանկտ-Պետերբուրգն է(15 տոկոս): Այնուհետեւ Բայկալ լիճն է(11 տոկոս): Երրորդ հորիզոնականում են Սոչի քաղաքն ու այնտեղ տիրող կուրորտային տրամադրությունները(6 տոկոս): «Չեչնիայի սիրտ» մզկիթն ու Կոլոմենսկի կրեմլը մնացել է քաղաքացիների ուշադրությունից դուրս, թեեւ վերջերս դրանք մասնակցում էին դաշնային նախագծերից մեկի շրջանակներում SMS քվեարկության, հաղորդում է ՌԲԿ-ն:





























