Հայաստանում գործում է հոգեկան առողջության հինգ դիսպանսեր հաստատություն, իսկ հաշվառված հոգեկան հիվանդների թիվը շուրջ 45000 է: Այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած տեղեկանքում: Մոտ 20 հազ. մարդ հաշմանդամ են դարձել հոգեկան հիվանդություններից, որը կազմում հաշմանդամների ընդհանուր թվի մոտ 11%-ը:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրապետությունում կստեղծվի շուրջօրյա խնամքի տուն եւ համայնքային ցերեկային կենտրոն, կգնվի կամ կվարձակալվի առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար:





























