Մոսկվայի նորընտիր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել՝ մայրաքաղաքի կառավարության գործունեությունը դադարեցնելու: Համապատասխան տեքստը հրապարակվել է Մոսկվայի կառավարության եւ քաղաքապետի պաշտոնական պորտալում: Կառավարությունն իր լիազորությունները դադարեցնելու է նոր կազմի ձեւավորումից հետո:
Հիշեցնենք, որ ինքնառաջադրված Սերգեյ Սոբյանինը սեպտեմբերի 9-ին ընտրվել է Մոսկվայի քաղաքապետը: Նրա պաշտոնակալման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին:
Արարողությանն ավանդաբար ներկա էր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Կիրիլ պատրիարքը: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը միջոցներ չէր ձեռնարկել քաղաքապետի նախկին թեկնածու Ալեքսեյ Նավալնիի հայցի համաձայն՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու:





























