Հայաստանում չկա մի մարդ, ով դեմ լինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Անգամ այն մարդիկ, որոնք պաշտոնապես դեմ են Մաքսային միությանն անդամակցելուն, իրականում հոգու խորքում ողջունում են դա»,-հայտարարել է Բիշարյանը, հավելելով, որ Հայաստանում բոլորը բարեկամներ ունեն, որոնք աշխատում են Ռուսաստանում: Նրանք բոլորն էլ ցանկանում են, որպեսզի երկու երկրները լավ հարաբերություններ ունենան:

Բիշարյանը նաեւ հավելել է, որ բնական է, որ Հայաստանն ընտրում է իր ռազմավարական գործընկերոջը. «Բոլորս էլ ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանում ապրող հայերն իրենց անվտանգ զգան»: