Աստված մի արասցե, հիվանդության դեպքում հաստատ հրաժարական կտամ: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսպես արձագանքեց լրագրողների այն հարցին, թե ո՞ր դեպքում հրաժարական կտա:

Անդրադառնալով վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հայտարարություններին՝ տրանսպորտի նախարարի հրաժարականի մասին, Գ. Բեգլարյանն ասաց. «Բոլորդ տեսնում եք այդ տղայի հոգեվիճակը, եթե առաջին ասուլիսը նայեք՝ մարզային ուղեվարձը չբարձրացնելու համար էր հրաժարական պահանջում, իսկ վերջերս՝ կարմիր գծերի համար: Այդ տղային դրդողները նրա հոգեվիճակը պետք է տեսնեն եւ չշարունակեն»: