Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2/10 շենքի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: