Վաղարշապատի Խորենացիի փողոցի թիվ 8 հասցեի մոտ, սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջիններս բախվել են ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի երեք ավտոմեքենաների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդներից մեկը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: